Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 24.03.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.5-Մ2-12

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 61-25.5-Մ2-12)

 

   Իրականացնում է՝

  • Կոմիտեի կողմից տրված լիազորագրի հիման վրա առավել բարդ դատական գործերով մարմնի շահերի պաշտպանությունը դատարաններում,

  • ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի, ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների վերլուծություն,

  • Կոմիտեի դատարաններում հանդես գալու հետ կապված իրավական օգնություն՝ խորհրդատվություն, թերությունների  շտկում, պարզաբանում,

  • Պետական և այլ մարմիններից, քաղաքացիներից ստացած դատարաններին առնչվող փաստաթղթերի (հայցադիմումներ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, հայցադիմումի պատասխաններ, դիրքորոշումներ և այլն) ուսումնասիրություն ու համապատասխան ընթացք տալիս դրանց:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Ոլորտ

Իրավունք

Ենթաոլորտ

Իրավունք

Մասնագիտություն

042101.00.6 կամ 042101.00.7 Իրավագիտություն

 

  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

  • «Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 

Աշխատավարձը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի հունիսի 12-ը:

 

* * *

Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), անձնագրի պատճենը,

  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).

  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 24.03.2023թ.:

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7

հեռ.՝ 060 474 247

 

Պաշտոնի անձնագիր