Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 20.11.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.7-Ղ4-3

Հայտարարություն

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 61-25.7-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գեոմատիկայի կենտրոնի Գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 61-25.7-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 35/2:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions  հղումով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 20-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1.դիմում (առցանց),

2.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3. բարձրագույն մասնագիտական կրթությունը (տես՝ պաշտոնի անձնագիրը) հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք

(հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9-13)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121689

«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 1, 2, 13, 16, 17, 18, 19)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174013

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

(հոդվածներ` 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032

«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 4,5,6,7,16)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629

«Տարածական տվյալների մասին» օրենք

(հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 9, 10,11)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174026

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, Երևան 2012 թ.,

(էջ՝ 70-115, 190-195)

http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2012

(էջ՝ 5-24, 40-105)

https://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։

(էջ՝4-43, 111-126, 140-143)

http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ


Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

Խնդրի լուծում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

Որոշումների կայացում

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Ծրագրերի կառավարում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

 

Պաշտոնի անձնագիր