Հայտարարություն

Վերջնաժամկետ 21.11.2023 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի գնումների կազմակերպման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը գնումների կազմակերպման բաժնի կանոնադրական խնդիրներից բխող, աշխատանքի ծավալների ավելացմամբ՝ մասնավորապես գնումների կազմակերպման որակի բարձրացմանը միտված ռազմավարության ու ծրագրերի մշակման և բաժնի գործող անձնակազմով դրանք իրականացնելու անհնարինությամբ:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • ռուսերեն լեզվի գերազանց տիրապետում,

  • թիմային աշխատանքի ունակություն,

  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,

  • ժամանակի կառավարում,

  • «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության իմացություն

  • ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող գնումների որակավորված մասնագետ լինելու հավաստում

 

 Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հրավերների կազմում և գնման ընթացակարգերի հայտարարում,

  • գնման ընթացակարգին վերաբերող փաստաթղթերի թարգմանություն ռուսերեն լեզվով և հրապարակում,

  • պատասխանատու ստորաբաժանումների կողմից կազմված գնման հայտերի ուսումնասիրություն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

  • իր կողմից գնման ընթացակարգերի արձանագրությունների կազմում և հրապարակում:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի նոյեմբերի 21-ը ժ: 17:00-ն։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.000 (երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,

3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե (ք. Երևան, Արշակունյաց 7): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: