Հայտարարություն

Վերջնաժամկետ 15.12.2023 - Ակտուալ չէ
Կոդ

ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝    Փորձագետի ներգրավման նպատակն է.

  • ապահովել գաղտնիության ռեժիմի պահպանությունը.

  • պետական և ծառայողական գաղտնիք պարունակող անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն.

  • գաղտնի դրոշմագրով ձևավորել, կազմել և պահպանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող կադաստրային գործերը.

  • յուրաքանչյուր տարվա վերջում արխիվացնել բաժնի փաստաթղթերը.

  • ապահովել արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումների  գործընթացի փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • թիմային աշխատանքի ունակություն,

  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,

  • ժամանակի կառավարում,

  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքների իմացություն:

 

Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

1.«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և նորմատիվ ակտերի պահանջների համաձայն փաստաթղթաշրջանառության գաղտնի գործունեություն,

2.գաղտնիության ռեժիմի կազմակերպում և դրա պահպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626-կգ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գաղտնիության ռեժիմը ապահովելու վերաբերյալ» հրահանգի,

3.պետական և ծառայողական գաղտնիք պարունակող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթաց՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական      գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

4.պետական և ծառայողական գաղտնիք պարունակող անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման   վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,

5.գաղտնի դրոշմագրով կադաստրային գործերի ձևավորում, կազմում և պահպանում:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի դեկտեմբերի  15-ը ժ: 17:00-ն։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 310.000 (երեք հարյուր տաս հազար) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,

3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Արշակունյաց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: