Թափուր պաշտոն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.2-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետի (ծածկագիր` 61-25.2-Ղ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյաց 7:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2025 թվականի օգոստոսի 6-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճեններն արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204832/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/195602/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/174026/latest
-
ՀՀ հողային օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/206785
Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):
Քաղաքացիները մրցույթին պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)` նախատեսված ժամից 10 րոպե շուտ: