Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 22.01.2021 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.1-Մ2-8
Հայտարարություն
Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին
 
Գրանցման վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 61-25.1-Մ2-8)
Իրականացնում է.
գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված դիմումների, գրությունների ճշգրիտ և օբյեկտիվ լուծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև դիմումներում, դիմում-բողոքներում, գրություններում (այսուհետ՝ Դիմում) բարձրացված հարցերին արձագանքման և քննարկման աշխատանքները.
պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, հաստատությունների, իրավաբանական անձանց, քաղաքացիների, փաստաբանների Դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ լսումներ և քննարկումներ,
ՀՀ կառավարությանը և այլ պետական մարմիններին Բաժին մուտքագրված Դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալների և հաշվետվությունների տրամադրման աշխատանքները
Տրամադրում է տեղեկատվություն պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և տարբեր գերատեսչություններին՝ վերջիններիս կողմից պահանջվող անշարժ գույքերի վերաբերյալ.
Նախապատրաստում է տեղեկանքներ, զեկուցագրեր և հաշվետվություններ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • Բարձրագույն կրթություն
  • Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
     Ընդհանրական կոմպետենցիաներ`
          1. Ծրագրերի մշակում
          2. Խնդրի լուծում
          3. Հաշվետվությունների մշակում
          4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
          5. Բարեվարքություն
     Ընտրանքային կոմպետենցիաներ`
          1. Կոնֆլիկտների կառավարում
          2. Բողոքների բավարարում
          3. Ժամանակի կառավարում
          4. Փաստաթղթերի նախապատրաստում
 
Աշխատավարձը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 7
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2021 թվականի մայիսի 30-ը:
 
* * *
Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
 
 
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
  • դիմում (ձևը լրացվում է տեղում),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
 
Ընտրությունը կկատարվի դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը
 
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247, 060 474 147
 
 
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   22.01.2021թ.: