Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 25.08.2021 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.2.1-Մ4-1
Կադաստրի կոմիտեն հայտարարում է  արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  
 
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 61-25.2.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության  գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 61-25.2.1-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
 Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3․բարձրագույն մասնագիտական  կրթությունը (տես՝ պաշտոնի անձնագիրը) հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի   սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
 
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75
  •  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք.  հոդվածներ՝ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31
  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
  • ՀՀ Հողային օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14, 18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146285
  • «Աշխարհագրական անվանումների մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9-13.
  • «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 10, 11, 14,
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն,
Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
 
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
  • «Խնդրի լուծում»
  • «Հաշվետվությունների մշակում»
  • «Բարեվարքություն»
 
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե varduhi.simonyan@cadastre.am):