Հաճախ տրվող հարցեր
-
Ի՞նչ է անշարժ գույքը:
Անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը: («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված)
-
Ի՞նչ կարգով կարող է օրինականացվել ինքնակամ կառույցը:
Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում)
-
Ո՞վ է ձեռք բերում հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունքը:
Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված)
-
Ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը:
Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդված)
-
Կարո՞ղ են արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով:
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
-
Ինչպե՞ս կարող է տնօրինվել հողամասի կառուցապատման իրավունքը:
Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204–րդ հոդված)
-
Ինչպիսի՞ կարգով կարող է փոփոխվել բնակարանների գործառնական նշանակությունը:
Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրականի, հասարակականի կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդված)
-
Որտե՞ղ են ներկայացվում անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները 2012 թվականի հունվարի 1-ից հետո:
2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնց հիմնական գործառույթն է քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ) տրամադրումը, իսկ 2016 թվականի նոյեմբերի 10-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները կարող են ներկայացվել նաև ՀՀ կառավարության 27.11.2016թ. թիվ 1109-Ն որոշմամբ հաստատված օպերատորների մոտ:
-
Արդյո՞ք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ (Հայփոստ, Արդշինբանկ, Կոնվերսբանկ և Ամերիաբանկ), որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաև ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:
-
Դիմումի հիման վրա կազմված ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, որոշում և այլն) արդյո՞ք պետք է ստանալ այն սպասարկման գրասենյակից, որտեղ ներկայացվել է դիմումը
Դիմումի հիման վրա կազմված ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, որոշում և այլն) կարող եք ստանալ ցանկացած սպասարկման գրասենյակից։
-
Անշարժ գույքի վաճառքի դեպքում ո՞ր կողմը պետք է առուվաճառքի պայմանագիրը ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ պետական գրանցման համար:
Առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ պայմանագրի կողմերից յուրաքանչյուրը (խոսքը վերաբերում է բոլոր գործարքներին):
-
Ճի՞շտ է արդյոք, որ 2012 թվականի հունվարի 1-ից վերացել է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը:
Այո, 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի գործարքները հնարավոր է կնքել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու:
Այդ նպատակով անշարժ գույքի նկատմամբ որևէ գործարք կնքելու մտադրություն ունեցող անձինք պետք է նախ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերից ընտրեն իրենց գործարքին համապատասխանող պայմանագրի տեսակը, լրացնեն օրինակելի պայմանագրի մեջ լրացման ենթակա տվյալները և անձամբ ներկայանան կադաստրի կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ, որտեղ համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ պետք է ստորագրեն կազմված պայմանագիրը:
-
Ո՞վ է ձեռք բերում հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունքը:
Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված)
-
Ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը:
Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաև հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված)
-
Ի՞նչ է ինքնակամ կառույցը:
Ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված)