Նորություններ
-
19 հոկտեմբեր 2026Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի համաժողովին2026 թվականի հոկտեմբերի 13-16-ը Իտալիայի Հանրապետության Ռագուզա քաղաքում անցկացվել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) կողմից կազմակերպված՝ «Անշարժ գույքի մոդելավորման նոր դարաշրջան․ արհեստական բանականությունից դեպի ինտելեկտ՝ դիմակայուն և թափանցիկ գույքային համակարգերի ուղղությամբ» (“The New Era of Real Estate Modeling: From AI to Intelligence - Towards Resilient and Transparent Property Systems”) խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը և կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի պետ Աննա Կարապետյանը։Ավելին -
16 հոկտեմբեր 2026Միջազգային համագործակցություն-Ավստրիա, ՀերմագորԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և գեոդեզիայի ու հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը մասնակցել են աշխարհագրական անվանումների պահպանությանն ու կառավարմանն ուղղված միջազգային միջոցառումներին։Ավելին
Կոմիտեի սպասարկման գրասենյակներ
ներկայացված դիմումների վիճակագրություն
Կապ մեզ հետ
-
Ինչպե՞ս է կազմակերպվում և իրականացվում անշարժ գույքի գնահատման գործունեությունը:
Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:
-
Ո՞վ կարող է դիմել միասնական տեղեկանք ստանալու համար։
Միասնական տեղեկանքի համար կարող է դիմել ցանկացած անձ՝ անկախ գույքի սեփականատեր լինելու հանգամանքից։
-
Քանի՞ օր է ուժի մեջ միասնական տեղեկանքը։
Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:
-
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։
2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։
Ընդ որում մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։
-
Ի՞նչ վճար է սահմանված Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում կնքվող պայմանագրերի համար։
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում պայմանագիրը կնքելու համար վճար չի գանձվում, սակայն նշված պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվում է պետական ծառայության և պետական տուրքի վճարներ։
-
Ի՞նչ ընթացակարգով կարելի է անձին դարձնել անշարժ գույքի համասեփականատեր։
Անձը անշարժ գույքի համասեփականատեր կարող է դառնալ միայն տվյալ գույքի վերաբերյալ կնքված գործարքի արդյունում (բաժնեմասի նվիրատվություն կամ առուվաճառք), որից ծագող իրավունքներն էլ ենթակա են պետական գրանցման։
-
Երևան
-
Կենտրոնք. Երևան, Բուզանդի 1/3+ 374 60 47 41 64
-
Շենգավիթք. Երևան, Մանանդյան 33+ 374 60 474 162
-
-
Արագածոտն
-
Աշտարակք. Աշտարակ, Ն.Աշտարակեցու 4+ 374 60 474 193
-