Նորություններ
-
13.04.2023Օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Ավոյանը ապրիլի 12-ին Ազգային Ժողովում ներկայացրել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Ավելին
-
06.04.2023Վերապատրաստման դասընթացներ․ Նիդերլանդացի փորձագետները Կադաստրի կոմիտեումՆիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետները, ովքեր Հայաստանում են Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների Թագավորության արխիվների թվայնացման համատեղ ծրագրի շրջանակներում, ապրիլի 4-ից 6-ը կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ։Ավելին
-
05.04.2023Հայաստանյան պատվիրակությունը Ժնևում էր2023 թվականի ապրիլի 4-5-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի (ՀԿԱԽ) 13-րդ նիստը։Ավելին
-
04.04.2023Հայաստանում են նիդերլանդացի փորձագետներըԱյսօր՝ ապրիլի 4-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետներին, ովքեր Հայաստանում են Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների Թագավորության արխիվների թվայնացման համատեղ ծրագրի շրջանակներում:Ավելին
-
31.03.2023ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունԱյսօր՝ մարտի 31-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին և նրա հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին:Ավելին
-
30.03.2023ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզպետարանում էին։Ավելին
-
28.03.2023Աշխատանքային խորհրդակցությունԿոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ հնչեցին Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծվելիք տարածքային խորհրդատվական կենտրոնների վերազինման, տեխնիկական միջոցների հագեցվածության վերաբերյալ, ինչը հնարավորություն է ստեղծելու քաղաքացիների համար առցանց դիմում ներկայացնել նաև սպասարկման գրասենյակներում, կառանձնացվի մեկական պատասխանատու աշխատակից, ով տեղում կաջակցի դիմումը առցանց մուտքագրել։Ավելին
-
23.03.2023Սուրեն Թովմասյանն ընտրվել է Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամՄարտի 19-22-ը տեղի ունեցած Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ:Ավելին
-
22.03.2023Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվայինԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Ավոյանը մարտի 21-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Ավելին
-
21.03.2023Մալթայում կայացավ Եվրոգեոգրաֆիքսի համաժողովըՄարտի 19-ից 22-ը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Գևորգ Սարդարյանը Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետտայում մասնակցում են Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության 2023 թվականի Գլխավոր համաժողովին:Ավելին
-
13.03.2023Աշխատանքային խորհրդակցությունԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը կոմիտեի ղեկավարն սկսեց մասնագիտական վարչություններին տրված հանձնարարականների ամփոփմամբ։Ավելին
-
02.03.2023Հավաստագրեր ստացան գնահատման դասընթացի 51 մասնակիցներԵրեկ «Փորձագիտական խորհուրդ» գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միությունում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը միության նախագահ Վահրամ Սաֆարյանի հետ գնահատողի վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագրեր փոխանցեց միության կողմից կազմակերպված դասընթացի մասնակիցներին։Ավելին
-
28.02.2023Աշխատանքային խորհրդակցությունԱյս շաբաթ վերջնական եզրակացությամբ և հիմնավորումներով պատրաստ կլինի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքներից բխող իրավական ակտերի (որոշումներ, հրամաններ) ցանկը և դրանց ընդունման պլան-ժամանակացույցը: Այս մասին երեկ՝ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։Ավելին
-
22.02.2023ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ LX KOREA-ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՓետրվարի 21-24-ը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանում է գտնվելու «LX Korea» ընկերության փորձագետների առաքելությունը:Ավելին
-
14.02.2023Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանի ասուլիսը Արմենպրեսի սրահումՄինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի մանրամասներըԱվելին
-
10.02.2023ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ Կադաստրի կոմիտե և ԲՏԱ նախարարությունԴեռևս նախորդ շաբաթ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել էին նախարարության պատասխանատուների և ՀՀ-ում գործող կապի օպերատորների հետ:Ավելին
-
09.02.2023Սկսվել է ինքնակամ կառույցների հաշվառման մարզային փուլըՀանրային հեռուստաընկերության անդրադարձը մարզերում մեկնարկած ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացին 🔸Հաշվառե՛ք ինքնակամ շինությունները սահմանված ժամկետներումԱվելին
-
-
31.01.2023Աշխատանքային խորհրդակցությունԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կոմիտեի ղեկավարին մանրամասներ ներկայացվեց Mobile հավելվածի գործարկման ընթացքում քաղաքացու կողմից դիմում ներկայացնելիս նույնականացում պահանջող գործընթացի կազմակերպման, տեխնիկական լուծումների վերաբերյալ։Ավելին
-
24.01.2023Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:Ավելին